Որոնել
Արխիվ
19.08.2016  14:39

Ռիո-2016. Օր13. Բոլտը հաղթում է, բայց դժգոհ մնում. 13-րդ օրվա ամփոփումը (VIDEO)

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 13-րդ օրը մեդալների 25 հավաքածու խաղարկվեց: Աթլետիկայի մրցաշարում կրկին փայլեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր նվաճեցին խաղարկված 6 ոսկե մեդալներից 4-ը` հաղթելով 400մ կանանց ու տղամարդկանց արգելավազքերում, գնդի հրումում և տասնամարտում: Գնդի հրումում Ռայան Կրուզերը հաղթեց օլիմպիական նոր ռեկորդով: Իսկ տասնամարտում կրկին իրեն հավասարը չունեցավ Էշթոն Իթոնը, ով դարձավ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:

Տեղի ունեցավ 200մ արագավազքի եզրափակիչը: Ուսեյն Բոլտը սպասված հաղթանակ տարավ` դառնալով օլիմպիական 8-ակի չեմպիոն: Ընդ որում, ճամայկացին դժգոհ մնաց իր ցուցադրած արդյունքից` 19.79` հայտարարելով, որ պետք է ավելի արագ վազեր: Երկրորդ տեղը զբաղեցրեց 100մ մրցատարածության բրոնզե մեդալակիր կանադացի Անդրե դե Գրասսեն, իսկ ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետրը զբաղեցրեց երրորդ տեղը`նվաճելով իր առաջին օլիմպիական մեդալը անհատական մրցաձևերում (Լեմետրը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2012-ին բրոնզե մեդալ է նվաճել փոխանցումավազքում):

Բռնցքամարտում առաջին ոսկե մեդալը նվաճեց Կուբան. Խուլիո Լա Կրուսը 81 կգ քաշային կարգում հաղթեց ղազախստանցի Ադիլբեկ Նիյազիմբետովին: Իսկական սենսացիա գրանցվեց կանանց ըմբշամարտում: Օլիմպիական եռակի չեմպիոնուհի Սաորի Յոշիդան,ինչպես և իր հայրենակցուհի Կաորի Իչոն Ռիո էր եկել օլիմպիական 4-րդ ոսկու հետևից, սակայն եզրափակչում ամերիկուհի Հելեն Մարուլիսը նրանից ուժեղ գտնվեց ` տանելով սենսացիոն հաղթանակ:

Բասկետբոլի կանանց մրցաշարի կիսաեզրափակչում Իսպանիան հաղթեց Սերբիային, ԱՄՆ-ը` Ֆրանսիային: Կանանց վոլեյբոլի կիսաեզրափակչում Սերբիան ուժեղ գտնվեց ԱՄՆ-ից, Չինաստան` Հոլանդիայից: Կանանց հանդբոլի մրցաշարի կիսաեզրափակչում Ֆրանսիան հաղթեց Հոլանդիային, իսկ Ռուսաստանի հավաքականը լարված պայքարում` լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց Նորվեգիային: Խոտի հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում Արգենտինան հաղթեց Բելգիային: Գերմանիան նվաճեց բրոնզե մեդալը:

Մեդալային հաշվարկում առաջատարը ԱՄՆ է` 35 ոսկե մեդալով: Ընդհանուր առմամբ, ամերիկացիներն արդեն 100 մեդալ են նվաճել: Մեծ Բրիտանիան ունի 22, Չինաստանը` 20 ոսկե մեդալ: Գերմանիան 13 ոսկե մեդալով 4-րդն է, Ռուսաստանը` 12 ոսկե մեդալով` 5-րդը: Հայաստանը նվաճած մեկ ոսկե ու երեք արծաթե մեդալներով զբաղեցնում է 37-րդ տեղը:

Թիավարություն. տղամարդիկ, երկտեղանոց կայակ, 1000մ (VIDEO)
1. Մարկուս Գրոսս/ Մաքս Ռենդշմիդտ (Գերմանիա)
2. Միլենկո Զորիչ/ Մարկո Տոմիչևիչ (Սերբիա)
3. Լաքլան Տեյմ/ Քենեթ Ուոլիս (Ավստրալիա)

Թիավարություն. տղամարդիկ, մեկտենղանոց կանոե, 200մ (VIDEO)
1. Յուրի Չեբան (Ուկրաինա)
2. Վալենտին Դեմյանենկո (Ադրբեջան)
3. Կեյրոս դոս Սանթոս (Բրազիլիա)

Թիավարություն. տղամարդիկ, երկտեղանոց կայակ, 200մ (VIDEO)
1. Սաուլ Կրավիոտո/ Կրիստիան Տորո (Իսպանիա)
2. Ջոնաթան Սքոֆիլդ/ Լայամ Հիթ (Մեծ Բրիտանիա)
3. Աուրիմաս Լանկաս/ Էդվինաս Ռամանաուսկաս (Լիտվա)

Թիավարություն. կանայք, մեկտեղանոց կայակ, 500մ (VIDEO)
1. Դանուտա Կոզակ (Հունգարիա)
2. Էմմա Յորգենսեն (Դանիա)
3. Լիզա Քարինգթոն (Նոր Զելանդիա)

Տրիաթլոն. տղամարդիկ (VIDEO)
1. Էլիսթեր Բրաունլի (Մեծ Բրիտանիա)
2. Ջոնաթան Բրաունլի (Մեծ Բրիտանիա)
3. Հենրի Շուման (Հարավային Աֆրիկա)

Աթլետիկա. տղամարդիկ, 400մ արգելավազք (VIDEO)
1. Քերոն Քլեմենթ (ԱՄՆ)
2. Միչերու Տումուտի Բոնիֆաս (Քենիա)
3. Յասմանի Կոպելլո (Թուրքիա)

Բադմինտոն. կանանց զուգախաղ (VIDEO)
1. Միսակի Մացուտոմո/ Այակա Տակահասի (Ճապոնիա)
2. Կրիստինա Պեդերսեն/ Յուլ Ռուտեր (Դանիա)
3. Չժուն Կուն Ին/ Շին Սենգ Չան (Հարավային Կորեա)

Առագաստանավային սպորտ. կանայք, 470 դաս (VIDEO)
1. Մեծ Բրիտանիա
2. Նոր Զելանդիա
3. Ֆրանսիա

Առագաստանավային սպորտ. տղամարդիկ, 470 դաս (VIDEO)
1. Խորվաթիա
2. Ավստրալիա
3. Հունաստան

Առագաստանավային սպորտ. տղամարդիկ, 49 դաս (VIDEO)
1. Նոր Զելանդիա
2. Ավստրալիա
3. Գերմանիա

Բռնցքամարտ. տղամարդիկ, 81կգ (VIDEO)
1. Խուլիո Լա Կրուս (Կուբա)
2. Ադիլբեկ Նիյազիմբետով (Ղազախստան)
3. Մատյե Բոդերլիկ (Ֆրանսիա)
3. Ջոշուա Բուատսի (Մեծ Բրիտանիա)

Առագաստանավային սպորտ. կանայք, 49er FX դաս (VIDEO)
1. Բրազիլիա
2. Նոր Զելանդիա
3. Դանիա

Ջրացատկ. կանայք, 10մ (VIDEO)
1. Ցան Ժեն (Չինաստան)
2. Սի Յացզե (Չինաստան)
3. Մեգան Բենֆեիտո (Կանադա)

Խոտի հոկեյ. տղամարդիկ (VIDEO)
1. Արգենտինա
2. Բելգիա
3. Գերմանիա

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 53կգ (VIDEO)
1. Լուիզա Էլեն Մարուլիս (ԱՄՆ)
2. Սաորի Յոշիդա (Ճապոնիա)
3. Նատալիա Սինիշին (Ադրբեջան)
3. Սոֆիա Մատսոն (Շվեդիա)

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 63կգ (VIDEO)
1. Ռիսակո Կավաի (Ճապոնիա)
2. Մարիա Մամաշյուկ (Բելառուս)
3. Եվա Մոնիկա Միխալիկ (Լեհաստան)
3. Եկատերինա Լարիոնովա (Ղազախստան)

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 75կգ (VIDEO)
1. Էրիկա Վիբե (Կանադա)
2. Գյուզել Մանյուրովա (Ղազախաստան)
3. Չժեն Ֆեն Լյու (Չինաստան)
3. Եկատերինա Բուկինա (Ռուսաստան)

Աթլետիկա. տղամարդիկ, գնդի հրում (VIDEO)
1. Ռայան Կրուզեր (ԱՄՆ)
2. Ջո Կովաչ (ԱՄՆ)
3. Տոմաշ Ուոլշ (Նոր Զելանդիա)

Աթլետիկա. կանայք, նիզակի նետում (VIDEO)
1. Սարա Կոլակ (Խորվաթիա)
2. Սունետ Վիլյոեն (Հարավային Աֆրիկա)
3. Բարբարա Շպատակովա (Չեխիա)

Աթլետիկա. տղամարդիկ, տասնամարտ (VIDEO)
1. Էշթոն Իթոն (ԱՄՆ)
2. Քևին Մայեր (Ֆրանսիա)
3. Դեմիեն Ուորներ (Կանադա)

Թեքվանդո. կանայք, 57 կգ (VIDEO)
1. Ջեյդ Ջոնս (Մեծ Բրիտանիա)
2. Էվա Կալվո (Իսպանիա)
3. Կիմիա Ալիզադե (Իրան)
3. Հեդայա Վահբա (Եգիպտոս)

Թեքվանդո. տղամարդիկ, 68 կգ (VIDEO)
1. Ահմաբ Աբուգաուշ (Հորդանան)
2. Ալեքսեյ Դենիսենկո (Ռուսաստան)
3. Լի Դե Հուն (Հարավային Կորեա)
3. Խոել Գոնսալես (Իսպանիա)

Աթլետիկա. կանայք, 400մ արգելավազք (VIDEO)
1. Դալիլա Մուհամադ (ԱՄՆ)
2. Սարա Պետերսեն (Դանիա)
3. Էշլի Սփենսեր (ԱՄՆ)

Աթլետիկա. տղամարդիկ, վազք 200մ (VIDEO)
1. Ուսեյն Բոլտ (Ճամայկա)
2. Անդրե դե Գրասե (Կանադա)
3. Քրիստոֆ Լեմետր (Ֆրանսիա)

Ծովափնյա վոլեյբոլ. տղամարդիկ (VIDEO)
1. Էլիսոն Չերուտի/ Բրունո Շմիդտ (Բրազիլիա)
2. Դանեիել Լուպո/ Պաուլո Նիկոլաի (Իտալիա)
3. Ալեքսանդր Բրաուեր/ Ռոբերտ Մեուվսեն (Հոլանդիա)

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 13-րդ օրը մեդալների 25 հավաքածու խաղարկվեց: Աթլետիկայի մրցաշարում կրկին փայլեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչները,ով նվաճեցին խաղարկված 6 ոսկե մեդալների 4-ը` հաղթելով 400մ կանանց ու տղամարդկանց արգելավազքերում, գնդի հրումում և տասնամարտում: Գնդի հրումում Ռայան Կրուզերը հաղթեց օլիմպիական նոր ռեկորդով: Իսկ տասնամարտում կրկին իրեն հավասարը չունեցավ Էշթոն Իթոնը, ով դարձավ օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Տեղի ունեցավ 200մ արագավազքի եզրափակիչը: Ուսեյն Բոլտը սպասված հաղթանակ տարավ` դառնալով օլիմպիական 8-ակի չեմպիոն: Ընդ որում, ճամայկացին դժգոհ մնաց իր ցուցադրած արդյունքից` 19.79` հայտարարելով, որ պետք է ավելի արագ վազեր: Երկրորդ տեղը զբաղեցրեց 100մ մրցատարածության բրոնզե մեդալակիր կանադացի Անդրե դե Գրասսեն, իսկ ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետրը զբաղեցրեց երրորդ տեղը`նվաճելով իր առաջին օլիմպիական մեդալը անհատական մրցաձևերում (Լեմետրը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2012-ին բրոնզե մեդալ է նվաճել փոխանցումավազքում):

Բռնցքամարտում առաջին ոսկե մեդալը նվաճեց Կուբան. Խուլիո Լա Կրուսը հաղթեց ղազախստանցի Ադիլբեկ Նիյազիմբետովին: Իսկական սենսացիա գրանցվեց կանանց ըմբշամարտում: Օլիմպիական եռակի չեմպիոնուհի Սաորի Յոշիդան,ինչպես և իր հայրենակցուհի Կաորի Իչոն Ռիո էր եկելօլիմպիական 4-րդ ոսկու հետևից, սակայն եզրափակչում ամերիկուհի Հելեն Մարուլիսը նրանից ուժեղ գտնվեց ` տանելով սենսացիոն հաղթանակ:

Բասկետբոլի կանանց մրցաշարի կիսաեզրափակչում Իսպանիան հաղթեց Սերբիային, ԱՄՆը-ը` Ֆրանսիային: Կանանց վոլեյբոլի կիսաեզրափակչում Սերբիան ուժեղ գտնվեց ԱՄՆ-ից, Չինաստան` Հոլանդիայից: Կանանց հանդբոլի մրցաշարի կիսաեզրափակչում Ֆրանսիան հաղթեց Հոլանդիային, իսկ Ռուսաստանի հավաքականը լարված պայքարում` լրացուցիչ ժամանակում հացթեց Նորվեգիային: Խոտի հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում Արգենտինան հաղթեց Բելգիային: Գերմանիան նվաճեց բրոնզե մեդալը:

Մեդալային հաշվարկում առաջատարը ԱՄՆ է` 35 ոսկե մեդալով: Ընդհանուր առմամբ, ամերիկացիներն արդեն 100 մեդալ են նվաճել: Մեծ Բրիտանիան ունի 22, Չինաստանը` 20 ոսկե մեդալ: Գերմանիան 13 ոսկե մեդալով 4-րդն է, Ռուսաստանը` 12 ոսկե մեդալով` 5-րդը: Հայաստանը նվաճած մեկ ոսկե ու երեք արծաթե մեդալներով զբաղեցնում է 37-րդ տեղը:

Թիավարություն. տղամարդիկ, երկտեղանոց կայակ, 1000մ (VIDEO)
1. Մարկուս Գրոսս/ Մաքս Ռենդշմիդտ (Գերմանիա)
2. Միլենկո Զորիչ/ Մարկո Տոմիչևիչ (Սերբիա)
3. Լաքլան Տեյմ/ Քենեթ Ուոլիս (Ավստրալիա)

Թիավարություն. տղամարդիկ, մեկտենղանոց կանոե, 200մ (VIDEO)
1. Յուրի Չեբան (Ուկրաինա)
2. Վալենտին Դեմյանենկո (Ադրբեջան)
3. Կեյրոս դոս Սանթոս (Բրազիլիա)

Թիավարություն. տղամարդիկ, երկտեղանոց կայակ, 200մ (VIDEO)
1. Սաուլ Կրավիոտո/ Կրիստիան Տորո (Իսպանիա)
2. Ջոնաթան Սքոֆիլդ/ Լայամ Հիթ (Մեծ Բրիտանիա)
3. Աուրիմաս Լանկաս/ Էդվինաս Ռամանաուսկաս (Լիտվա)

Թիավարություն. կանայք, մեկտեղանոց կայակ, 500մ (VIDEO)
1. Դանուտա Կոզակ (Հունգարիա)
2. Էմմա Յորգենսեն (Դանիա)
3. Լիզա Քարինգթոն (Նոր Զելանդիա)

Տրիաթլոն. տղամարդիկ (VIDEO)
1. Էլիսթեր Բրաունլի (Մեծ Բրիտանիա)
2. Ջոնաթան Բրաունլի (Մեծ Բրիտանիա)
3. Հենրի Շուման (Հարավային Աֆրիկա)

Աթլետիկա. տղամարդիկ, 400մ արգելավազք (VIDEO)
1. Քերոն Քլեմենթ (ԱՄՆ)
2. Միչերու Տումուտի Բոնիֆաս (Քենիա)
3.
Յասմանի Կոպելլո (Թուրքիա)

Բադմինտոն. կանանց զուգախաղ (VIDEO)
1. Միսակի Մացուտոմո/ Այակա Տակահասի (Ճապոնիա)
2. Կրիստինա Պեդերսեն/ Յուլ Ռուտեր (Դանիա)
3.
Չժուն Կուն Ին/ Շին Սենգ Չան (Հարավային Կորեա)

Առագաստանավային սպորտ. կանայք, 470 դաս (VIDEO)
1. Մեծ Բրիտանիա
2. Նոր Զելանդիա
3. Ֆրանսիա

Առագաստանավային սպորտ. տղամարդիկ, 470 դաս (VIDEO)
1. Խորվաթիա
2. Ավստրալիա
3. Հունաստան

Առագաստանավային սպորտ. տղամարդիկ, 49 դաս (VIDEO)
1. Նոր Զելանդիա
2. Ավստրալիա
3. Գերմանիա

Բռնցքամարտ. տղամարդիկ, 81կգ (VIDEO)
1. Խուլիո Լա Կրուս (Կուբա)
2. Ադիլբեկ Նիյազիմբետով (Ղազախստան)
3.
Մատյե Բոդերլիկ (Ֆրանսիա)
3. Ջոշուա Բուատսի (Մեծ Բրիտանիա)

Առագաստանավային սպորտ. կանայք, 49er FX դաս (VIDEO)
1. Բրազիլիա
2. Նոր Զելանդիա
3. Դանիա

Ջրացատկ. կանայք, 10մ (VIDEO)
1. Ցան Ժեն (Չինաստան)
2. Սի Յացզե (Չինաստան)
3. Մեգան Բենֆեիտո (Կանադա)

Խոտի հոկեյ. տղամարդիկ (VIDEO)
1. Արգենտինա
2. Բելգիա
3. Գերմանիա

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 53կգ (VIDEO)
1. Լուիզա Էլեն Մարուլիս (ԱՄՆ)
2. Սաորի Յոշիդա (Ճապոնիա)
3. Նատալիա Սինիշին (Ադրբեջան)
3. Սոֆիա Մատսոն (Շվեդիա)

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 63կգ (VIDEO)
1. Ռիսակո Կավաի (Ճապոնիա)
2. Մարիա Մամաշյուկ (Բելառուս)
3. Եվա Մոնիկա Միխալիկ (Լեհաստան)
3. Եկատերինա Լարիոնովա (Ղազախստան)

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 75կգ (VIDEO)
1. Էրիկա Վիբե (Կանադա)
2. Գյուզել Մանյուրովա
(Ղազախաստան)
3. Չժեն Ֆեն Լյու (Չինաստան)
3. Եկատերինա Բուկինա (Ռուսաստան)

Աթլետիկա. տղամարդիկ, գնդի հրում (VIDEO)
1. Ռայան Կրուզեր (ԱՄՆ)
2. Ջո Կովաչ (ԱՄՆ)
3. Տոմաշ Ուոլշ (Նոր Զելանդիա)

Աթլետիկա. կանայք, նիզակի նետում (VIDEO)
1. Սարա Կոլակ (Խորվաթիա)
2. Սունետ Վիլյոեն (Հարավային Աֆրիկա)
3. Բարբարա Շպատակովա (Չեխիա)

Աթլետիկա. տղամարդիկ, տասնամարտ (VIDEO)
1. Էշթոն Իթոն (ԱՄՆ)
2. Քևին Մայեր (Ֆրանսիա)
3. Դեմիեն Ուորներ (Կանադա)

Թեքվանդո. կանայք, 57 կգ (VIDEO)
1. Ջեյդ Ջոնս (Մեծ Բրիտանիա)
2. Էվա Կալվո (Իսպանիա)
3. Կիմիա Ալիզադե (Իրան)
3. Հեդայա Վահբա (Եգիպտոս)

Թեքվանդո. տղամարդիկ, 68 կգ (VIDEO)
1. Ահմաբ Աբուգաուշ (Հորդանան)
2. Ալեքսեյ Դենիսենկո (Ռուսաստան)
3. Լի Դե Հուն (Հարավային Կորեա)
3. Խոել Գոնսալես (Իսպանիա)

Աթլետիկա. կանայք, 400մ արգելավազք (VIDEO)
1. Դալիլա Մուհամադ (ԱՄՆ)
2. Սարա Պետերսեն (Դանիա)
3. Էշլի Սփենսեր (ԱՄՆ)

Աթլետիկա. տղամարդիկ, վազք 200մ (VIDEO)
1. Ուսեյն Բոլտ (Ճամայկա)
2. Անդրե դե Գրասե (Կանադա)
3. Քրիստոֆ Լեմետր (Ֆրանսիա)

Ծովափնյա վոլեյբոլ. տղամարդիկ (VIDEO)
1. Էլիսոն Չերուտի/ Բրունո Շմիդտ (Բրազիլիա)
2.
Դանեիել Լուպո/ Պաուլո Նիկոլաի (Իտալիա)
3. Ալեքսանդր Բրաուեր/ Ռոբերտ Մեուվսեն
(Հոլանդիա)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000