Որոնել
Արխիվ
18.08.2016  14:52

Ռիո-2016. Օր13. սպասվող իրադարձությունները

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերի 13-րդ օրը մեդալների 25 հավաքածու կխաղարկվի: Հայաստանը մասնակիցներ չունի:

Աթլետիկայի մրցաշարում տեղի կունենա 200մ արագավազքի եզրափակիչը: Ուսեյն Բոլտը կրկին լավագույն ժամանակով է մտել եզրափակիչ, ընդ որում` գրթե առանց ջանք գործադրելու: Դժվար թե կանացի Անդրե դե Գրասսեն, ամերիկացի Լաշոն Մերիտը ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետրը, կամ էլ հոլանդացի Չուրանդի Մարտինան կարողանան խանգարել Բոլտին 8-րդ օլիմպիական ոսկին նվաճելուն: Տեղի կունենան նաև տղամարդկանց գնդի հրման, կանանց նիզակի նետման, կանանց ու տղամարդկանց 400մ արգելավազքի եզրափակիչները: Հայտնի կդառնա տասնամարտի չեմպիոնը:

Բադմինտոնի մրցաշարում մեդալներ կխաղարկվի կանանց զուգախաղում, տեղի կունենա նաև տղամարդկանց զուգախաղի երրորդ տեղի հանդիպումը: Ծովափնյա վոլեյբոլում տեղի կունենա տղամարդկանց եզրափակիչը` Իտալիայի ու Բրազիլիայի միջև: Բռնցքամարտի մինչև 81 կգ քաշային կարգի եզրափակչում կուբացի Խուլիո Սեսար լա Կրուսը կհանդիպի ղազախ Ադիլբեկ Նիյազիմբետովին: Տեղի կունենան ևս մի քանի քաշային կարգերի կիսաեզրափակիչներ:

Մեդալների 4-ական հավաքածու կխաղարկվի առագաստանավային սպորտում ու թիավարությունում, մեկական ջրացատկում (կանանց 10 աշտարակ) և տրիատլունում (տղամարդիկ): Թեքվանդոյի մրցաշարում կխաղարկվի մեդալների երկու հավաքածու, կանանց ըմբշամարտում` երեք: Տղամարդկանց խոտի հոկեյի եզրափակչում Բելգիան կհանդիպի Արգենտինային:

Բասկետբոլի կանանց կիսաեզրափակչում Իսպանիան կհանդիպի Սերբիային, ԱՄՆ-ը` Ֆրանսիային: Կանանց ձեռքի գնդակի կիսաեզրափակչում տեղի կունենան Հոլանդիա - Ֆրանսիա և Նորվեգիա Ռուսաստան հանդիպումները:

Կանանց վոլեյբոլի մրցաշարում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն ԱՄՆ - Սերբիա ու Չինաստան - Հոլանդիա զույգերը: Տղամարդկանց ջրագնդակի կիսաեզրափակչում կհանդիպեն Մոնտենեգրոն ու Խորվաթիան, Իտալիան ու Սերբիան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000