Որոնել
Արխիվ
18.08.2016  13:57

Ռիո-2016. Օր12. Թոմփսոնը հաղթում է Սխիպերսին, Իչոն դառնում քառակի չեմպիոն. 12- րդ օրվա ամփոփումը (VIDEO)

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 12-րդ օրը մեդալների 14 հավաքածու խաղարկվեց ի սկզբանե նախատեսված 16-ի փոխարեն: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվեցին առագաստանավային սպորտի եզրափակիչները: Հայաստանը ներկայացուցիչներ չուներ:

Աթլետիկայի մրցումներում տեղի ունեցավ կանանց 200մ վազքի եզրափակիչը: Ճամայկան ներկայացնող Էլեյն Թոմփսոնը իր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիոյում: Մի քանի օր առաջ նա հաղթել էր 100մ վազքում, իսկ այս անգամ էլ 200մ մրցատարածության վրա ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոնուհի, Հոլանդիան ներկայացնող Դաֆնի Սխիպերսից:

Կանանց 100մ արգելավազքում ամբողջ պատվո պատվանդանը զբաղեցրին ամերիկուհիները: Հաղթող ճանաչվեց Բրիանա Ռոլինսը: Ամերիկուհիները իրենց հավասարը չունեցան նաև հեռացատկում. Տիանա Բարտոլետան հաղթեց 7մ 17սմ արդյունքով` ընդամենը երկու սմ-ով գերազանցելով իր հայրենակցուհի Բրիթանի Ռիսին:

Կանանց ըմբշամարտում աննախադեպ հաջողության հասավ ճապոնուհի Կաորի Իչոն`դառնալով օլիմպիական քառակիչ չեմպիոն: Կանանց ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվեց 2004թ.-ի օլիմպիական խաղերից, և Իչոն իր առաջին ոսկե մեդալը նվաճեց հենց Աթենքում: Ընդհանրապես, 12-րդ օրը ըմբշամարտում խաղարկված բոլոր երեք ոսկիներն էլ բաժին հասան ճապոնուհիներին,ընդ որում, երեք եզրափակիչ գոտեմարտերում էլ նրանք նույն կերպ հաղթեցին մրցակիցներին` գոտեմարտի ընթացքում հետ լինելով հաշվի մեջ ու կարողանալով վճռական հնարք կատարել վերջին վայրկյաններին:

Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչում Բրազիլիան ջախջախեց Հոնդուրասին, իսկ Գերմանիան հաղթեց Նիգերիային: Բասկետբոլի մրցաշարի քառորդ եզրափակչում ԱՄՆ-ը հաղթեց Արգենտինային, Իսպանիան ջախջախեց Ֆրանսիային, Ավստրալիան ուժեղ գտնվեց Լիտվայից, Սերբիան` Խորվաթիայից:

Վոլեյբոլի մրցաշարում Ռուսաստանը խնդիրներ չունեցավ Կանադայի հետ, իսկ Իտալիան կարողացավ կոտրել Իրանի դիմադրությունը, որը շատ համառ պայքար մղեց առաջին երկու մրցափուլերում: ԱՄՆ-ը պայքարից դուրս թողեց աշխարհի գործող չեմպիոն Լեհաստանին: Բրազիլիան էլ 3-1 հաշվով հաղթեց Արգենտինային:

Մեդալային հաշվարկում առաջինը ԱՄՆ է` 30 ոսկե մեդալ (ընդհանուր` 93 մեդալ): Մեծ Բրիտանիան ու Չինաստանն ունեն 19-ական, Գերմանիան ու Ռուսաստանը` 12-ական ոսկե մեդալ: Հայաստանը նվաճած մեկ ոսկե ու երեք արծաթե մեդալներով 36-րդն է:

Աթլետիկա. տղամարդիկ, 3000մ արգելավազք, սթիփլչես (VIDEO)
1. Կոնսեսլուս Կիպրուտո (Քենիա)
2. Էվան Ջագեր (ԱՄՆ)
3. Էզեկյել Կեմբոի (Քենիա)

Բադմինտոն. խառը զույգեր (VIDEO)
1. Ահմադ Տոնտովի/ Լիլիանա Նատսիր (Ինդոնեզիա)
2. Գո Լյու Ին/ Չան Պեն Սուն (Մալազիա)
3. Չզան Նան/ Չզաո Յուն Լեյ (Չինաստան)

Բռնցքամարտ. տղամարդիկ, 69 կգ (VIDEO)
1. Դանիյար Ելեուսինով (Ղազախստան)
2. Շահրամ Գիյասով (Ուզբեկստան)
3. Սուլեյման Սիսոկո (Ֆրանսիա)
3. Մոհամեդ Ռաբիի (Մարոկկո)

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 48 կգ (VIDEO)
1. Երի Տոսակա (Ճապոնիա)
2. Մարիա Ստադնիկ (Ադրբեջան)
3. Էլիցա Յանկովա (Բուլղարիա)
3. Սուն Յան Ան (Չինաստան)

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 58 կգ (VIDEO)
1. Կաորի Իչո (Ճապոնիա)
2. Վալերիա Կոբլովա-Ժոլոբովա (Ռուսաստան)
3. Մարվա Ամրի (Թունիս)
3. Սակսխի Մալիկ (Հնդկաստան)

Ազատ ոճի ըմբշամարտ. կանայք, 69 կգ (VIDEO)
1. Սարա Դոսո (Ճապոնիա)
2. Նատալյա Վորոբյովա (Ռուսաստան)
3. Ժենի Ֆրանսոն (Շվեդիա)
3. Էլմիրա Սիզդիկովա (Ղազխաստան)

Սեղանի թենիս. տղամարդիկ, թիմային առաջնություն (VIDEO)
1. Չինաստան
2. Ճապոնիա
3. Գերմանիա

Ձիասպորտ. կոնկուր, թիմային պայքար (VIDEO)
1. Ֆրանսիա
2. ԱՄՆ
3. Գերմանիա

Թեքվանդո. կանայք, 49 կգ (VIDEO)
1. Կիմ Սո Հոյ (Հարավային Կորեա)
2. Տիյանա Բոգդանովիչ (Սերբիա)
3. Պանիպակ Վոնգապատտանակիտ (Թայլանդ)
3. Պիտամատ Աբակարովա (Ադրբեջան)

Թեքվանդո. տղամարդիկ, 58 կգ (VIDEO)
1. Շուայ Չժաո (Չինաստան)
2. Տավին Հանպրաբ (Թայլանդ)
3. Լուիսիտե Պիե (Դոմինիկյան Հանրապետություն)
3. Կիմ Տե Հուն (Հարավային Կորեա)

Աթլետիկա. կանայք, հեռացատկ (VIDEO)
1. Տիանա Բարտոլետա (ԱՄՆ)
2. Բրիթանի Ռիզ (ԱՄՆ)
3. Իվանա Շպանովիչ (Սերբիա)

Աթլետիկա. կանայք, 200մ (VIDEO)
1. Էլեյն Թոմփսոն (Ճամայկա)
2. Դաֆնի Սխիպերս (Հոլանդիա)
3. Տորի Բոուի (ԱՄՆ)

Աթլետիկա. կանայք, 100մ արգելավազք (VIDEO)
1. Բրիանա Ռոլինս (ԱՄՆ)
2. Նիա Ալի (ԱՄՆ)
3. Քրիսթի Քասթլին (ԱՄՆ)

Լողափնյա վոլեյբոլ. կանայք (VIDEO)
1. Կիրա Վալկենհորսթ/ Լաուրա Լյուդվիգ (Գերմանիա)
2. Ագաթա Բեդնարչուկ/ Բարբարա դե Ֆրեյտաշ (Բրազիլիա)
3. Էյփրիլ Ռոսս/ Քերի Ուոլշ (ԱՄՆ)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000