Որոնել
Արխիվ
17.08.2016  17:16

Ռիո-2016. Օր12. սպասվող իրադարձությունները

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 12-րդ օրը մեդալների 16 հավաքածու կխաղարկվի:

Աթլետիկայի մրցաշարում տեղի կունենան կանանց 200մ վազքի, հեռացատկի ու 100մ արգելավազքի եզրափակիչները: Տղամարդիկ կորոշեն չեմպիոնին 3000մ արգելավազքում:

Մեդալների առաջին հավաքածուները կխաղարկվեն բադմինթոնում, կանանց ըմբշամարտում, թեքվանդոյում ու լողափնյա վոլեյբոլում: Տեղի կունենա բռնցքամարտի 69կգ քաշայինների եզրափակիչ մենամարտը: Պայքարը կավարտեն սեղանի թենիսիստները: Հերթական հավաքածուները կխաղարկվեն առագաստանավում և ձիասպորտում:

Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում տեղի կունենան կիսաեզրափակչի հանդիպումները: Բրազիլիան կխաղա Հոնդուրասի, Գերմանիան` Նիգերիայի հետ:

Բասկետբոլի ու վոլեյբոլի մրցաշարերում տեղի կունենան քառորդ եզրափակիչների հանդիպումները: Մասնավորապես, ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը կհանդիպի Արգենտինային, Լիտվան` Ավստրալիային, Իսպանիան` Ֆրանսիային, Սերբիան` Խորվաթիային:

Վոլեյբոլի մրցաշարում Ռուսաստանը կխաղա Կանադայի, ԱՄՆ-ը` Լեհաստանի, Իտալիան  Իրանի, Բրազիլիան էլ` Արգենտինայի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000