Որոնել
Արխիվ
16.08.2016  13:28

Ռիո-2016. Օր11. Սպասվող իրադարձությունները

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 11-րդ օրը մեդալների 27 հավաքածու կխաղարկվի:

Աթլետները 5 հավաքածու կխաղարկեն: Տղամարդիկ կպայքարեն հեռացատկում, բարձրացատկում ու 110մ արգելավազքում, կանայք` սկավառակի նետման ու 1500 մ վազքում:

Մեդալների վերջին երեք հավաքածուները կխաղարկեն մարմնամարզիկները ու հեծանվորդները, ծանրորդներն ու հունահռոմեական ոճի ըմբիշները, մարաթոնյան լողորդները: Առաջին անգամ մեդալներ կխաղարկվեն կանոե/ կայակ թիավարություն, սինքրոն լող մարզաձևերում:

Մեդալների 4 հավաքածու կխաղարկվի առագաստանավային սպորտում, մեկական` բռնցքամարտում, ջրացատկում, սեղանի թենիսում:

Ֆուտբոլի մրցաշարում տեղի կունենան կանանց կիսաեզրափակչի հանդիպումները: Բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի մրցաշարերում կանայք կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000