Որոնել
Արխիվ
15.08.2016  13:20

Ռիո-2016. Օր10. սպասվող իրադարձությունները

Ամառային օլիմպիական խաղերի 10-րդօրը մեդալների 17 հավաքածու կխաղարկվի: Աթլետիկայի մրցաշարում տեղի կունենան տղամարդկանց 800մ ու կանանց 400մ վազքի, կանանց 3000մ սթիփլչեզի եզրափակիչները: Ռենո Լավելնին կփորձի պաշտպանել օլիմպիական չեմպիոնի իր տիտղոսը ձողացատկում:

Բռնցքամարտի մրցաշարի մինչև 91 կգ քաշային կարգի եզրափակչում ռուսաստանի Եվգենի Տիշենկոն կհանդիպի ղազախստանցի Վասիլի Լևիտին:

Մարմնամարզության առաձին գործիքների վրա մեդալների երեք հավաքածու կխաղարկվի: Տղամարդիկ կպայքարեն օղակների վրա ու հենացատկում, կանայք` հավասարկշռության գերանի վրա: Մեդալների երկուական հավաքածու կխաղարկվի ըմբշամարտում ու առագաստանավային սպորտում, մեկական` ձիասպորտում, հեծանվասպորտում, ծանրամարտում ու մարաթոնյան լողում: Ըմբշամարտի մինչև 130 կգ քաշային կարգում օլիմպիական կրկնակի չեմպիոն կուբացի Միխային Լոպեսը կփորձի պաշտպանել, նրան կարող է խանգարել թուրք Ռիզա Քայալփը:

Բասկետբոլի ու վոլեյբոլի մրցաշարերում տեղի կունենան խմբային փուլի վերջին հանդիպումները ու հայտնի կդառնան քառորդ եզրափակչի զույգերը: Բասկետբոլի մրցաշարում Իսպանիան կխաղա Արգենտինայի հետ, վոլեյբոլի մրցաշարում կենտրոնականը Բրազիլիա - Ֆրանսիա խաղն է: Պարտվողը կարող է լքել հետագա պայքարը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000