Որոնել
Արխիվ
12.08.2016  13:18

Ռիո-2016. Օր7. Սպասվող իրադարձությունները

31-րդ օլիմպիական խաղերում մեդալների 24 հավաքածու կխաղարկվի:

Պայքարը կավարտեն ձյուդոիստներն ու նետաձիգները: Մեդալների առաջին հավաքածուները կխաղարկեն աթլետները` կանանց 10 000մ վազքում, տղամարդկանց քայլքում ու կանանց գնդի հրում մրցաձևում: Բացի այդ տեղի կունենան մի շարք մրցաձևերի նախնական փուլերն ու կիսաեզրափակիչները:

Տեղի կունենան բատուտի կանանց մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլի մրցելույթները: Թենիսի մրցաշարում կորոշվի տղամարդկանց զուգախաղերի ուժեղագույնը: Իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Մարկ Լոպեսը կհանդիպեն ռումիններ Ֆլորին Մերգեային ու Հորիա Տեչաուին:

Մեդալների հերթական հավածաքուները կխաղարկեն սուսերամարտիկները, հեծանվորդները, թիավարները,հրաձիգները, ծանրորդները, ձիասպորտի ներկայացուցիչները: Հայտնի կդառնան բռնցքամարտի մինչև 49 կգ քաշային կարգի եզրափակչի մասնակիցները:

Լողի մրցաշարում մեդալների հերթական 4 հավաքածուները կխաղարկվեն: Մասնավորապես, իր 23-րդ ոսկու հետևից կլողա Մայքլ Ֆելփսը: Նա կմասնակցի 100 մ բատերֆլյայ մրցաձևի եզրափակչին: Ֆելփսին կփորձեն խանգարել ինդոնեզիացի Ջոզեֆ Շուդլինգը, հարավաֆրիկացի Չադ լե Կլոն, հունգար Լասլո Չեխը: Կանանց 200մ թիկնալողում ֆավորիտը Կատինկա Հոսսուն է, ով կփորձի իր 4-րդ ոսկին նվաճել Ռիոյում: Նույն հաջողությունը կփորձի գրանցել Քեթի Լեդեքին` 800մ ազատ ոճ մրցաձևում: Թեժ պայքար կծավալվի տղամարդկանց 50 մ ազատ ոճ մրցաձևում:

Բասկետբոլի մրցաշարում ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ - Սերբիա հանդիպումը: Ֆուտբոլի կանանց մրցաշարում տեղի կունենան քառորդ եզրափակչի հանդիպումները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000