Որոնել
Արխիվ
11.08.2016  10:47

Ռիո 2016. Գերմանիան 10 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆիջիի դարպասը, իսկ Բրազիլիան չորսը` Դանիայի դարպասը. այլ արդյունքներ

Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում տեղի ունեցան խմբային փուլի վերջին հանդիպումները: A խմբում Բրազիլիայի հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Դանիայի դարպասը, սակայն 2 հավաքականներն էլ կարողացան հաջորդ փուլ անցնել:

Խմբի մյուս խաղում ՀԱՀ-ի և Իրաքի հավաքականները մեկական գնդակ փոխանակեցին:

B խմբում Նիգերիայի հավաքականը չնայած Կոլումբիայի հավաքականից կրած պարտությանը, այնուամենայնիվ կարողացավ քառորդ եզրափակիչ անցնել, իսկ Ճապոնիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեդիային: Այս խմբից հաջորդ փուլ դուրս եկան Նիգերիայի և Կոլումբիայի հավաքականները:

C խմբում Գերմանիայի հավաքականը 10 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆիջիի ընտրանու դարպասը, իսկ Հարավային Կորեան նվազագույն հաշվով հաղթեց Մեքսիկային: Այս խմբից հաջորդ փուլ դուրս եկան Գերմանիայի և Հարավային Կորեայի հավաքականները: D խմբում 2 ոչ ոքի գրանցվեց: Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ալժիրի հետ, իսկ Արգենտինան` Հոնդուրասի:

Այսպիսով խմբային փուլի արդյունքներով առաջին տեղերով հաջորդ փուլ դուրս եկան Բրազիլիայի, Նիգերիայի, Հարավային Կորեայի և Պորտուգալիայի հավաքականները, իսկ երկրորդ տեղերով` Դանիան, Կոլումբիան, Գերմանիան և Հոնդուրասը: Նշենք, որ Արգենտինայի հավաքականը դուրս մնաց մրցաշարից:

Խումբ A

Դանիա - Բրազիլիա 0-4

Գոլերը` Գ. Բարբոսա 0-1 (26), Գ. Ժեզուս 0-2 (40), Լուան 0-3 (50), Գ. Բարբոսա 0-4 (80)

ՀԱՀ - Իրաք 1-1

Գոլերը` Մոտուպա 1-0 (6), Ա. Ամիր 1-1 (14)

Խումբ B

Կոլումբիա - Նիգերիա 2-0

Գոլերը` Գուտիերես 1-0 (4), Պաբոն 2-0 (63, 11մ.)

Ճապոնիա - Շվեդիա 1-0

Գոլը` Յազիմա 1-0 (65)

Խումբ C

Գերմանիա - Ջիջի 10-0

Գոլերը` Գնաբրի 1-0 (8), Պետերսեն 2-0 (14), Մայեր 3:0 (30), Պետերսեն 4-0 (33), Պետերսեն 5-0 (40), Գնաբրի 6-0 (45), Մայեր 7-0 (49), Մայեր 8-0 (52) , Պետերսեն 9-0 (63, 11մ.), Պետերսեն 10-0 (70)

Հարավային Կորեա - Մեքսիկա 1-0

Գոլը` Չխան Խուն 1-0 (77)

Խումբ D

Ալժիր - Պորտուգալիա 1-1

Գոլերը` Պասիենսիա 0-1 (25, 11մ.), Բենկաբլիա 1-1 (30):

Արգենտինա - Հոնդուրաս 1-1

Գոլերը` Լոսանո 1-0 (75, 11մ.), Մարտինես 1-1 (90):

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000