Որոնել
Արխիվ
24.02.2016  18:44

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը կմեկնեն Ցյուրիխ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը կմեկնեն Ցյուրիխ, որտեղ փետրվարի 25-ին և 26-ին կմասնակցեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Փետրվարի 25-ին ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցներին կհյուրընկալի Ցյուրիխի «Սվիսհոտել» հյուրանոցը, իսկ մեկ օր անց՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսը տեղի կունենա «Հալենշտադիոն» մարզահամալիրում: ՖԻՖԱ-ի կոնգրեսի բազմաթիվ օրակարգային հարցերից մեկը կլինի ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000