Որոնել
Արխիվ
21.01.2016  19:43

ՀՖՖ-ն հայտարարում է Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն

Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացին, ս․թ․ հունվարի 21-ից մինչև փետրվարի 20-ը կարող են լրացնել մասնակցության դիմում-հայտերը, ինչպես նաև ներքոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերի սկան տարբերակները ուղարկել [email protected]էլեկտրոնային հասցեով։

- գործող մարզչական Բ արտոնագիրը

- գործող աշխատանքային պայմանագիրը

- դասընթացին դիմելու պահին նվազագույնը մեկ տարվա աշխատանքային

- փորձը հավաստող հետևյալ 3 փաստաթղթերից մեկը՝

- աշխատանքային գրքույկ

- տեղեկանք աշխատավայրից

- անձնագիր և մեկ 3x4 չափի լուսանկար

ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Ա արտոնագրի դասընթացն անցկացվում է ամեն տարի: Սույն արտոնագիրն իրավունք է տալիս աշխատելու ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության թիմերում որպես գլխավոր մարզիչ և գլխավոր մարզչի առաջին օգնական: Մարզչական Ա արտոնագիրը պարտադիր է նաև ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի պատասխանատուների համար:  Սույն արտոնագրի դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուժի մեջ գտնվող ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ արտոնագրի առկայություն և առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքային փորձ: Դասընթացի տևողությունը 240 ժամ է, որի 2/3-ը կազմում են գործնական պարապմունքները: Այն տալիս է համապարփակ գիտելիքներ և ընձեռում հնարավորություն պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմեր մարզելու համար:

Դասընթացի մասնակիցների առավելագույն թիվն է 12 ուսանող։ Այն դեպքում, երբ դասընթացի դիմորդների քանակը գերազանցում էդասընթացի համար սահմանված մասնակիցների թույլատրելի քանակը, կատարվում է դիմորդների հերթագրում հետևյալ հերթականությամբ՝

- Մարզչական Ա արտոնագրի դասընթացի դիմորդներից ընտրվում է 12 մասնակից:

- մարզիչը հանդիսանում է ՀՀ հավաքական թիմերից որևէ մեկի մարզչական շտաբի անդամ

- ՀՀ Բարձրագույն և/կամ Առաջին խմբերի ակումբների ներկայացրած թեկնածություն հետևյալ փաստաթղթի/փաստաթղթերի տեսքով.

- Աշխատանքային պայմանագիր

- Պաշտոնական գրություն, որով ակումբը հավաստում է, որ մարզչին պատրաստվում է նշանակել ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի առկայություն պահանջող պաշտոնի:

- Այլ դիմորդներ

ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 400,000 ՀՀ դրամ, որի կեսը անհրաժեշտ է մարել մինչև դասընթացի սկիզբը, մյուսը՝ քննություններից առաջ։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000