Որոնել
Արխիվ
21.01.2016  19:10

ՀՖՖ-ն հայտարարում է Մարզչական Բ արտոնագրի դասընթացի ընդունելություն

Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել ՀՖՖ Մարզչական Բ արտոնագրի դասընթացին, ս․թ․ հունվարի 21-ից մինչև փետրվարի 20-ը կարող են լրացնել մասնակցության դիմում-հայտերը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։ Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է կցել նաև անձնագրի և մեկ հատ 3*4 չափսի նկարի սկան տարբերակները։ Դասընթացին կարող են մասնակցել 21 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ ֆուտբոլի մարզչի նախնական կրթություն և ծավալել մարզչական գործունեություն:

ՀՖՖ մարզչական  Բ արտոնագրի դասընթացներն անցկացվում են ամեն տարի՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայով հաստատված դրույթների: Դասընթացի ամբողջ տևողությունը 120 ժամ է, որից 80 ժամը կազմում են գործնական, 40-ը՝ տեսական պարապմունքները: Մարզչական  Բ արտոնագիրը ՀՖՖ մարզչական որակավորման առաջին աստիճանն է, որը իրավունք է տալիս մարզչական գործունեություն ծավալելու ՀՀ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի անդամ այն երկրներում, որոնք ստորագրել են ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:

Համաձայն ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման կանոնակարգի՝ մարզչական Բ արտոնագիրը պարտադիր է ակումբների մանկապատանեկան թիմերի մարզիչների, Առաջին խմբի թիմերի մարզչական շտաբի անդամների, ինչպես նաև Բարձրագույն խմբի թիմերի 3-րդ մարզիչների և դարպասապահների մարզիչների համար:

Դասընթացի մասնակիցների առավելագույն թիվն է 16 ուսանող։ Այն դեպքում, երբ դասընթացի դիմորդների քանակը գերազանցում էդասընթացի համար սահմանված մասնակիցների թույլատրելի քանակը, ապա կատարվում է դիմորդների հերթագրում հետևյալ հերթականությամբ՝

- ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն: Ակումբը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերից մեկը.

- համապատասխան մարզչի աշխատանքային պայմանագիրը

- պաշտոնական գրություն ակումբի կողմից, որով վերջինս տեղեկացնում էիր պատրաստակամությունը՝ մարզչին աշխատանքի ընդունել, եթե նաստանա ՀՖՖ Մարզչական Բ արտոնագիր:

- ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցող ակումբների կամ մարզադպրոցների կողմից ներկայացված թեկնածություն: Ակումբը կամ մարզադպրոցը ներկայացնում են հետևյալ փաստաթղթերից մեկը.

- համապատասխան մարզչի աշխատանքային պայմանագիրը

- պաշտոնական գրություն ակումբի կողմից, որով վերջինս տեղեկացնում էիր պատրաստակամությունը՝ մարզչին աշխատանքի ընդունել, եթե նա ստանա ՀՖՖ Մարզչական Բ արտոնագիր:

ՀՖՖ Մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 200,000 ՀՀ դրամ, որի կեսը անհրաժեշտ է մարել մինչև դասընթացի սկիզբը, մյուսը՝ քննություններից առաջ։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000