Որոնել
Արխիվ
01.01.2016  00:00

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Վայրկյաններ առաջ իր մեկնարկը վերցրեց 2016թ.-ը:

ArmFootball.com-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում է բոլորին, Նոր Տարում ցանկանում առողջություն, սեր, երջանկություն և նորանոր նվաճումներ: Թող իրականան Ձեր բոլոր նվիրական երազանքները: 

2016թ.-ը հարուստ է համաշխարհային մարզական իրադարձություններով: Եվրո-2016. Ամառային օլիմպիական խաղեր, ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկ: Հարուստ է այն նաև Հայաստանի համար: Հուսով ենք` մեր մարզիկներն էլ կարդարացնեն ու նաև կգերազանցեն մեր սպասելիքները:

Շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ հետ էիք ամբողջ 2015թ.-ի ընթացքում: Մենք հպարտ ենք, որ Ձեզ պես ընթերցողներ ունենք: Մենք էլ խոստանում ենք շարունակել լուսաբանել հայկական սպորտի կարևոր իրադարձությունները: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000