Որոնել
Արխիվ
23.12.2015  15:10

Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ, Աբրահամ Խաշմանյանը և Սարգիս Հովսեփյանը՝ երկրորդ և երրորդ հորիզոնականներում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժակետն էր ս.թ. դեկտեմեբերի 21-ը:
 

2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 16 մարզչի թեկնածություն,որոնց օգտի նքվեարկել է 47 մարդ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականների և բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:

 Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, Մեդիայի ներկայացուցիչները:

Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:

Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:

Հայաստանի 2015 թ.լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Վարուժան Սուքիասյանի անունը 17 անգամ նշվել է առաջին, 12 անգամ՝ երկրորդ և 11 անգամ՝ երրորդ տեղում: Հավաքելով 132 միավոր՝ Վարուժան Սուքիասյանը հռչակվում է 2015թվականի տարվա լավագույն մարզիչ: 

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ վաստակելով 123 միավոր: Աբրահամ Խաշմանյանի անունը 19 անգամ նշվել է առաջին, 7 անգամ՝ երկրորդ և 7 անգամ՝ երրորդ տեղում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին ժամանակավոր պաշտոնակատար և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը,վաստակելով 72 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Հովսեփյանի անունը 4 անգամ նշվել է առաջին, 14 անգամ՝ երկրորդ և 10 անգամ՝ երրորդ տեղում

Տարվա լավագույն մարզիչ Վարուժան Սուքիասյանին կհանձնվի հատուկ մրցանակը, պատվոգիր և 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւ:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000