Որոնել
Արխիվ
23.12.2015  15:02

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ և «Ոսկե գնդակի» դափնեկիր, «Արծաթե գնդակ» և «Բրոնզե գնդակ» մրցանակները՝ Գաել Անդոնյանին և Մարկոս Պիզելիին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է«Տարվա լավագույն ֆուտբոլիստ»   անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժամկետն էր ս.թ. դեկտեմեբերի 21-ը:

2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 56ֆուտբոլիստի թեկնածությունորոնց օգտին քվեարկել է 47 մարդ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները:

Ապա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, Մեդիայի ներկայացուցիչները:

Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:

Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:

Հայաստանի 2015 թլավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:Այսպիսով, Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին և 1 անգամ երկրորդ տեղում: Հավաքելով 228 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվում է 2015 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել էՀայաստանի ազգային հավաքականի և Ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը՝ վաստակելով 46 միավոր:  Գաել Անդոնյանի անունը 11 անգամ նշվել է երկրորդ եւ 13 անգամ՝ երրորդ տեղում:

Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախական «Ակտոբեի»կիսապաշտպան Մարկոս Պիզելին վաստակելով 44 միավոր զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Պիզելիի անունը 13 անգամ նշվել է երկրորդ և 5 անգամ՝ երրորդ տեղում:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիր և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւ:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրած Գաել Անդոնյանին կհանձնվի «Արծաթե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2. 800 .000ՀՀ դրամ դրամական պարգև:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած Մարկոս Պիզելիին կհանձնվի «Բրոնզե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2միլիոն ՀՀ դրամ դրամականպարգև:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000