Որոնել
Արխիվ
21.12.2015  16:06

Հենրիխ Մխիթարյան. «Ուրախ եմ խփածս գոլերի ու կատարած գոլային փոխանցումների համար, բայց դա ինձ բավարար չէ» (VIDEO)

Հայաստանի հավաքականի ու «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:

- Ես «Բորուսսիայի» մասնիկ եմ ու երջանիկ եմ: Ես փորձում եմ ամեն ինչ անել թիմի համար, ու կարծես թե հիմա գործերը լավ են ընթանում, այնպես որ ես երջանիկ եմ: Փորձում եմ խաղալ այն խաղը, որը բոլորը սպասում են ինձնից: Կարող եմ ասել, որ այս տարի բախտս էլ է բերում: Գոլեր եմ խփում, փոխանցումներ կատարում, ուրախ եմ դրա համար: Ինձ համար դա լավ է, բայց բավարար չէ, այնպես որ պետք է շարունակեմ աշխատել ու առաջ շարժվել: Փորձելու եմ ավելի շատ խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, քանի որ դա լավ է թեʹ ինձ, թեʹ թիմի համար: Ես չեմ կարող բավարարվել ձեռք բերածով, պետք է շարունակեմ աշխատել ամեն օր:

Այս տարի մենք նոր մարզիչ ունեցանք` նոր փիլիսոփայությամբ ու նոր խաղաոճով: Մենք փորձում ենք կատարել այն ամենը, ինչ նա մեզ ասում է: Ուրախ ենք, որ ստացվում է կատարել բոլոր առաջադրանքները, գոլեր ենք խփում, հաղթում` ուրախացնելով մարզչին ու երկրպագուներին: 

Մեր նպատակն է տեղ զբաղեցնել առաջնության լավագույն եռյակում, Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել, որովհետև գիտենք, որ Չեմպիոնների լիգան Եվրոպայի լիգայից լավ է: Բացի այդ, հնարավորինս առաջ պետք է գնանք գավաթի խաղարկությունում,- նշել է Մխիթարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000