Որոնել
Արխիվ
27.11.2014  21:10

Պաուլո Դիբալա. «Երազում եմ Արգենտինայի հավաքականի մասին, սակայն եթե Կոնտեն հրավիրի՝ կմտածեմ»

Իտալական «Պալերմոյի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ եթե Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իրեն հրավիրի ազգային հավաքական, ապա ինքը կմտածի այդ ուղղությամբ.

Ես երազում եմ Արգենտինայի հավաքականում խաղալու մասին, սակայն եթե Կոնտեն ինձ հրավիրի, ապա կմտածեմ այդ ուղղությամբ,- ասել է Դիբալան:

Նկատենք, որ Անտոնիո Կոնտեն արդեն ցուցաբերել է իր հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ եւ մոտակա օրերին ցանկանում էր անձամբ զրուցել նրա հետ: Հավելենք, որ Դիբալան նաեւ Արգենտինայի քաղաքացիություն ունի: Նա Իտալիա է տեղափոխվել 2011 թվականին արգենտինական «Ինստիտուտոյից»: Սերիա «Ա»-ում անցկացրել է 12 խաղ եւ դարձել է 5 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000