Որոնել
Արխիվ
03.10.2014  20:17

Մարեկ Համշիկ. «Իմ խաղի մակարդակը երբեք վատը չի եղել»

«Նապոլիի» սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը, մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 2-րդ տուրում իր թիմի հաղթանակը «Սլովանի» նկատմամբ:
- Սա հրաշալի երեկո էր: Այս մրցավեճում կարևոր էր հաղթանակ տոնել, որպեսզի մեր վաստակած միավորները հասցնեինք վեցի և կարողացանք նպատակին հասնել: Վերջին հանդիպումների ընթացքում գոլ բաց չենք թողնում, ինչը մեզ վստահություն է հաղորդում: Իմ ելույթները խիստ էին դատում, քանի որ երկար ժամանակ գոլի հեղինակ չէի դարձել: Այնուամենայնիվ, կարծում եմ իմ խաղի մակարդակը երբեք վատը չի եղել: Այսօր վերջապես ինձ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը,- Համշիկի խոսքերն է մեջբերում «Football-italia.net»-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000