Որոնել
Արխիվ
29.09.2014  21:54

Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայի նոր ռեկորդի հեղինակ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն «Քյոլնի» դեմ կայացած հանդիպման ժամանակ գրանցել է Բունդեսլիգայի նոր ռեկորդ: 

Իսպանացին այդ խաղում 204 անգամ է հպվել գնդակին՝ անցնելով իր հայրենակից և ակումբակից Տիագո Ալկանտարայի սահմանած ցուցանիշը, և կատարած 196 փոխանցումից 175-ը հասել է նպատակին: Ընդ որում, «Քյոլնը» ողջ խաղի ընթացքում կատարել է ընդամենը 142 ճշտգրիտ փոխանցում: 

- Նա գիտի իր աշխատանքի իմաստը՝ մեր գնդակին տիրելու ժամանակ: Նա կարողանում է կատարել և՛ կարճ, և՛ երկար փոխանցումներ,- նշել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000