Որոնել
Արխիվ
03.05.2014  20:51

Հայաստանի առաջնություն. 24-րդ տուր. «Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», իսկ «Ուլիսը» կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

Հայաստանի առաջնության 24-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»: Այս խաղում ուժեղ գտնվեցին տանտերերը և հաղթեցին 5-1 հաշվով:

«Ալաշկերտի» կազմում հեթտրիկ ձևակերպեց Միհրան Մանասյանը և դուբլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը, իսկ «Փյունիկի» կազմում աչքի ընկավ Ռազմիկ Հակոբյանը:

Տուրի Մյուս խաղում մրցեցին «Արարատը» և «Ուլիսը»: Այս խաղում ուժեղ գտնվեցին հյուրրեը և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան: Արարատի կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Ռակիչը, իսկ Ուլիսի կազմում Օրբելի Համբարձումյանը և Ցոլակ Բեգլարյանը:

«Ալաշկերտ» - «Փյունիկ» 5-1

Գոլերը` Մ. Մանասյան 19 (1-0), Ռ. Հակոբյան 22 (1-1), Մ. Մանասյան 44, 65 (3-1), Ն. Գյոզալյան 84, 90 (5-1):

«Արարատ» - «Ուլիս» 1-2

Գոլերը` Ալեքսանդր Ռակիչ 19 (1-0), Օ. Համբարձումյան 63 (1-1), Ց. Բեգլարյան 90 (1-2):


ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000