Որոնել
Արխիվ
22.02.2014  04:56

Հայաստանում մինի-ֆուտբոլի ֆեդերացիա է ստեղծվել

Հայաստանում մինի-ֆուտբոլի (չշփոթել ֆուտզալի հետ - ArmFootball.com) ֆեդերացիա է հիմնադրվել: Ֆեդերացիայի նախագահը Արտեմ Շահբազյանն է:

Վերջինիս խոսքերով, ֆեդերացիայի առաջնային նպատակը մարզաձևի մասսայականացումն ու զարգացումն է Հայաստանում: Մինի-ֆուտբոլի առաջնությունները տեղի են ունենում խոտածածկով փոքր խաղադաշտերում:

Մասնավորապես, մարզաձևի եվրոպական ֆեդերացիային ներկայացրած ծրագրում նշվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել առնվազն երկու կամ երեք նոր մարզադաշտեր, որոնք հնարավորություն կտան  կազմակերպել բարձրակարգ մինի ֆուտբոլի հայաստանյան առաջնություններ և մրցաշարեր, ինչպես նաև հյուրընկալել այլ եվրոպական թիմերի կամ անցկացնել եվրոպական միջազգային առաջնություններ:

Բացի այդ ֆեդերացիայի առաջնային նպատակներից է`

- Աջակցել թիմերի ձևավորմանը Հայաստանի ողջ տարածքում:

- Աջակցել թիմերին առաջնային պարագաներով (հանդերձանք, գնդակներ, և այլն), որպեսզի կարողանան պարբերաբար անցկացնել մարզումներ:

- Մարզչական կրթական ծրագրերի միջոցով նպաստել մարզիչների պրոֆեսիոնալ աճին:

- Պարբերաբար անցկացնել միջթիմային մրցաշարեր, առաջնություններ, ինչպես նաև հետագայում մասնակցել միջազգային մրցաշարերին և առաջնություններին:

Ավելացնենք, որ նախորդ տարի արդեն անցկացվել է մինի-ֆուտբոլի Հայաստանի առաջնություն, որին մասնակցել են 19 թիմեր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000