Որոնել
Արխիվ
07.02.2014  10:00

Վարազդատ Հարոյանը մոտ ապագայում «Ռոստովում» չի խաղա

«Ռոստովի» փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը «Р-Спорт» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի տեղափոխվի ռուսական ակումբ, քանի որ նրանք չեն կարողացել պայմանավորվել «Փյունիկի» հետ տրանսֆերի հարցում:

- Հարոյանը չի մեկնել երկրորդ հավաքին, նա հայրենիքում է, «Ռոստովում» առայժմ հանդես չի գա: Չենք կարողացել պայմանավորվել նրա տրանսֆերի շուրջ, և այդ հարցը հետաձգվել է: Մինչև ամառ ժամանակ կա, սակայն ներկա պահին վիճակը հենց այսպիսին է,- ասել է Շիկունովը:

Հիշեցնենք, որ 21-ամյա պաշտպանը մասնակցել է ռոստովցիների` ԱՄԷ-ում կայացած առաջին հավաքին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000