Որոնել
Արխիվ
18.07.2013  03:32

Վարազդատ Հարոյան. «Եկել ենք Վիլնյուս, որպեսզի պայքարենք հաղթանակի համար»

Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը իր մեկնաբանություններն է տվել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ժալգիրիսի» դեմ առաջին հանդիպման վերաբերյալ:

- Հայաստանում խաղացել ենք արհեստական խոտածածկով խաղադաշտերում, այնպես որ մեզ համար սա նորություն չէ: Ինչ վերաբերում է եղանակին, ապա կարող եմ ասել, որ խոնավ ու ոչ շոգ եղանակին ավելի հարմար է խաղալ:

Մենք մեզ հիանալի ենք զգում, եկել ենք Վիլնյուս հաղթանակի համար պայքարելու: ցանկացած մրցաշարում էլ առավելագույնին ենք ձգտում: Մենք երիտասարդ ու հավակնոտ թիմ ունենք:

«Ժալգիրիսի» մասին տեղեկություններ իմանալը դժվար չէր: Մենք վերլուծել ենք մրցակցի խաղը ու նրա թույլ կողմերը: Կարծում եմ` լավ ենք պատրաստվել հանդիպման ու կարող ենք դրական արդյունքի հասնել, թեև խաղալու ենք մրցակցի հարկի տակ ու ֆավորիտ չենք լինելու,- Հարոյանի խոսքերն է մեջբերում լիտվական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ժալգիրիս» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Վիլնյուսում, Երևանի ժամանակով 22:10-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000