Որոնել
Արխիվ
23.01.2013  13:16

Նորայր Ասլանյան-Մամեդովը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Հոլանդական «Էմմենի» հարձակվող Նորայր Մամեդովը, ով փոխել է և այժմ կրում է Ասլանյան ազգանունը, հրավիրվել է Հայաստանի հավաքական մասնակցելու Լյուքսեմբուրգի դեմ ընկերական հանդիպմանը:

- Նոր անձնագրով՝ ազգանունս լինելու է Ասլանյան, իսկ Հոլանդիայում հանդես եմ գալու Ասլանյան-Մամեդով ազգանունով, մինչև վերջանականապես լուծվի հարցը:

Երեկ ակումբն ստացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ուղարկված հրավերը: Այժմ ես պետք է գլխավոր մարզչին խնդրեմ, որ ինձ թույլ տա մեկնեմ Ֆրանսիա:

Հոլանդիայի 1-ին լիգայում այդ օրերին էլ խաղեր կան: Ընկերական խաղերից առաջ, մարզիչները, երբեմն, թույլ չեն տալիս, որ խաղացողը մեկնի, սակայն ես կփորձեմ նրան բացատրել, որ ինձ համար սա շատ կարևոր հրավեր է, քանի որ ես մեծ ցանկություն ունեմ ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգ - Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին ֆրանսիական Վալանս քաղաքում:

ArmFootball.com


Soccerway.com

Armenia Map

Հարցում
Հավաքական չհրավիրված ո՞ր լեգիոները կկարողանար ուժեղացնել Հայաստանի հավաքականը
Դենիս Թումասյան (58 %)
Արտյոմ Խաչատուրով (5 %)
Մաուրո Գևգեոզյան (22 %)
Արշակ Կորյան (9 %)
Այլ ֆուտբոլիստ (6 %)
Քվեարկել են (9605)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2014
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 095 04 54 06