Որոնել
Արխիվ
08.11.2012  18:23

Սուրեն Չախալյանը հեռացվել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից մարզական կարգապահությունը խախտելու համար

«Փյունիկի» գլխավոև մարզիչ Սուրեն Չախալյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը, ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից մարզական կարգապահությունը խախտելու համար, տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին:

Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար, (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել բժիշկ Վարդան Հովասափյանին:

Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար`(ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000