Որոնել

Ucom

Արխիվ
30.10.2012  09:32

Արտավազդ Քարամյանը վերադարձել է մեծ ֆուտբոլ և դարձել է դուբլի հեղինակ

Ռումինիայի առաջին դիվիզիոնի առաջնության 10-րդ տուրում «Բուֆտեան» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ֆարուլի» նկատմամբ:

Ընդ որում երկու գոլն էլ հյուրերի կազմում խփել է մեծ ֆուտբոլ վերադարձած Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը և մրցակցի դարպասը գրավել է60-րդ ու 63-րդ րոպեներին:

Ավելացնենք, որ Արտավազդի եղբայրը` Արման Քարամյանը նույնպես մոտ է եղել այդ ակումբի հետ պայմանագիր կնքելուն, սակայն առայժմ հայտնի չէ` հայտավորված է նա այս մրցաշրջանում խաղալու համար, թե ոչ:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2015
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511