Որոնել
Արխիվ
12.09.2012  11:29

Դոնեցկի «Մետալուրգը» կտուգանի Գևորգ Ղազարյանին

Սեպտեմբերի 11-ին կայացած Բուլղարիա - Հայաստան խաղում կրքերը բորբոքվեցին և կողմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց, իսկ 77-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը գնդակով հարվածեց, գնդակի մատուցումն անընդհատ ուշացնող գնդակ մատուցող տղային և արդարացիորեն կարմիր քարտի արժանացավ, հաղորդում է isport.ua-ն:

Ղազարյանը կարող է պատժվել նաև իր ակումբում: Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարությունը, որը հետևում էր այս հանդիպմանը, շատ դժգոհ է մնացել իր ֆուտբոլիստի պահվածքից և խոստացել է պատժել նրան: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է խոշոր դրամական տուգանքի մասին:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի սաները բուլղարներին զիջեցին 0-1 հաշվով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000