Որոնել
Արխիվ
06.09.2012  16:49

Արսեն Բեգլարյան. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է հրավիրվել ազգային հավաքական»

Հայաստանի երիտասարդական հավաքականի «բաց» մարզումից հետո, երիտասարդական հավաքականի նորեկ Արսեն Բեգլարյանը պատասխանեց լրագրողների հարցերին,- փոխանցում է ArmFootball.com-ի թղթակիցը:

- Արսե´ն, առաջին անգամ ես հրավիրվել հավաքական ի՞նչ կասես քո զգացողությունների մասին:

- Հիանալի է, յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանք է հրավիրվել հավաքական և ես շատ ուրախ եմ դրա համար: Բայց հիմա արդեն այդ զգացողություններն անցել են երկրորդ պլան և մնացել է միայն արդյունքի համար պատասխանատվությունը:

- Թիմակիցներիդ հասցրե՞լ ես ճանաչել:

- Արդեն երկու մարզում ենք անցկացրել: Բոլորի հետ էլ հասցրել եմ որոշ չափով շփվել: Աստիճանաբար մերվում եմ թիմին:

- Մրցակցին որքանո՞վ ես ծանոթ:

- Անձամբ ես ընդհանրապես ծանոթ չեմ: Իհարկե, գիտեմ, թե ինչպես է ավարտվել առաջին հանդիպումը` Երևանում հաղթել ենք 4։1 հաշվով: Սակայն նրանց մասնակցությամբ դեռ ոչ մի խաղ չեմ նայել: Բայց կարծում եմ՝ մարզիչը դեռ կծանոթացնի մեզ նրանց խաղերին:

- Մեզ հետ հանդիպումից առաջ Մոնտենեգրոյին դժվար խաղ է սպասվում չեխերի հետ…

- Չգիտեի այդ մասին, բայց դա միանշանակ մեր օգտին է: Այդուհանդերձ մենք մեկ նպատակով ենք մեկնում, այն է` հաղթելու համար:

- Վաղն ազգային հավաքականը խաղալու է Մալթայի հետ, ապա` Բուլղարիայի: Ի՞նչ կասես այդ խաղերի մասին:

- Կարող եմ ասել, որ այդ խաղերում միայն վեց միավոր պետք է վաստակենք: Հաջող մեկնարկը շատ կարևոր է: Մալթայի հետ մրցավեճում պարտադիր պետք է հաղթենք, Բուլղարիայի հետ ավելի դժվար է լինելու, բայց նույնպես պետք է պայքարենք երեք միավորի համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000