Որոնել

 

Արխիվ
30.07.2012  10:46

Ալբերտ Ազարյան. «Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չկարողացավ լիարժեք հանդես գալ»

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած միակ մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Ալբերտ Ազարյանը:

Բազմամարտում Արթուր Դավթյանը 41 մարզիկների պայքարում գրավեց 36-րդ տեղը: Միայն 28 լավագույններն են շարունակում պայքարը։ Առանձին վարժություններում ևս Արթուր Դավթյանը չմտավ եզրափակիչ՝ ոչ մի վարժությունում ցույց չտալով 8-րդ արդյունքը. նժույգ՝ 33-րդ տեղ, օղակներ՝ 64-րդ տեղ, հենացատկ՝ 15-րդ տեղ, զուգափայտ՝ 47-րդ տեղ, պտտաձող՝ 60-րդ տեղ, ազատ վարժություններ՝ 57-րդ։

- Պարոն Ազարյան, ինչպե՞ս կգնահատեք Արթուր Դավթյանի ելույթը:

- Նա շատ երիտասարդ է: Ընդամենը 19 տարեկան է: Սա նրա առաջին մասնակցությունն է Օլիմպիական խաղերին: Նրա ելույթը նորմալ էր: Բայց իր առաջին օլիմպիական մրցելույթում նա ոտքը վնասեց և չկարողացավ ցուցադրել իր ամբողջ ունակությունները: Վատ չի մասնակցել...

Մեր բոլոր հույսերը հաջորդ Օլիմպիական խաղերից են: Այդ ժամանակ նա լիարժեք պատրաստված կլինի և հաջող ելույթ կունենա:

- Այս Օլիմպիական խաղերում նրա հետ կապված հույսեր չունեի՞ք:

- Հույս դնելը հարաբերական է: Ոչ ոք չի կարող ասել, թե մարզիկը ինչպես կմասնակցի: Օլիմպիական խաղերը ոչ աշխարհի առաջնություն է, ոչ Եվրոպայի և ոչ էլ որևէ միջազգային մրցաշար: Սա Օլիմպիական խաղեր են, որոնց մարզիկը տրամադրվում է ամբողջովին այլ հոգեբանությամբ և հաղթանակի բերկրանքով: Սա ամենախիստ մրցումն է: Ոչ ոք չի կարող ասել, որ Արթուր Դավթյանը անպայման պետք է հաղթեր: Այն, ինչ ցուցադրեց Արթուրը, լավ էր: Բայց եթե մենք մեզ հետ ունենայինք բժշկական անձնակազմ և նրա ոտքին առաջին բուժօգնություն ցուցադրվեր, նա կշարունակեր և ավելի հաջող ելույթ կունենար:

- Հայաստանի պատվիրակությունն ունի բժշկական անձնակազմ: Ինչո՞ւ համապատասխան օգնություն ցույց չեն տվել այդ պահին:

- Կան բժիշկներ, բայց նրանք այդ պահին ուրիշ մարզաձևի մրցատարածքում էին: Երևի չէին պատկերացրել, որ մեր մարմնամարզիկը կարող է վնասվածք ստանալ: Արդեն երեկոյան Արթուրը բուժզննում անցավ և նա արդեն նորմալ քայլում է: Ամեն դեպքում ուրախ եմ, որ նա մասնակցեց և սպասելիքները մեծ են նրանից հաջորդ Օլիմպիական խաղերում:

ArmFootball.com


 

Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ուլիս 8 22
2 Գանձասար 7 14
3 Փյունիկ
7 13
4 Շիրակ 7 10
5 Բանանց
7 8
6
 Ալաշկերտ
8
7
7
Արարատ
8
6
8
Միկա 8 4

LIVESCORE.in

Soccerway.com

Armenia Map

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2014
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 095 04 54 06