Որոնել
Արխիվ
26.07.2012  10:28

Պաշտոնական. Արթուր Եդիգարյանը, Տիգրան Կանդիկյանը, Էրիկ Եղիազարյանը համալրեցին «Փյունիկի» կազմը

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստների հետ, ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թիմի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Թիմին միացել է Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով մինչ այդ հանդես էր գալիս մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում:

Երևանյան ակումբի հետ պայմանագրեր են կնքել Մակեդոնիայի մինչև 17 և 19 տարեկան հավաքականների դարպասապահ Տիգրան Կանդիկյանը և 19-ամյա վրացահայ Էրիկ Եղիազարյանը, ով նախկինում հանդես է եկել «Սասկո» թիմի կազմում:

երկու ֆուտբոլիստներն էլ ՀՀ փոխչեմպիոնի կազմը համալրել են ազատ գործակալի կարգավիճակով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000