Որոնել
Արխիվ
17.07.2012  17:22

Արսեն Պետրոսյանը կարիերան կշարունակի «Արարատում»

Երևանի «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը կարիերան կշարունակի «Արարատում»: Այդ մասին ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

- «Արարատում» փոփոխություններ կլինեն, բայց ես դեռ հստակ չեմ կարող ասել թե ինչ խաղաոճով կխաղանք: Կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր չեն խաղա: Ներկա պահին ես չգիտեմ թե որ ֆուտբոլիստները կլինեն:

Համալրումներն ավելի շատ են: Արդեն պայմանագիր էինք կնքել Գևորգ Նռանյանի և Հայկ Մկրտչյանի հետ: Վերջերս ստորագրեցինք նաև դարպասապահ Արսեն Պետրոսյանի հետ: Սրանով չենք սահմանափակվի և շուտով ակումբի կազմը կհամալրեն նաև մի քանի այլ խաղացողներ:

«Արարատը» չի լինի առաջնության հետնապահ: Դուք այլ թիմ կտեսնեք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բարելավվենք մեր դիրքերը, ցուցադրենք ավելի կայուն և արդյունավետ ֆուտբոլ,- նշել է Խաշմանյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000