Որոնել
Արխիվ
09.07.2012  16:02

Դոնեցկի «Մետալուրգը» ներկայացրել է նորեկներին. Եդիգարյանը կխաղա 21 համարի մարզաշապիկով

Երկուշաբթի օրը Դոնեցկի «Մետալուրգը» ներկայացրել է թիմի նորեկներին: Ակումբը պայմանագիր է կնքել 5 ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը:

Նոր ակումբում մեր ֆուտբոլիստը հանդես կգա 21 համարի մարզաշապիկով: Բացի Եդիգարյանից «Մետալուրգի» հետ պայմանագիր են կնքել նաև Կիպրոսի հավաքականի կիսապաշտպան Կոստանտինոս Մակրիդիսը, դարպասապահ Ալեքսանդր Մուսիենկոն, պաշտպան Ռոման Միրոշնիկը և հարձակվող Մաքսիմ Դեգտյարյովը, տեղեկացնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Եդիգարյանի հետ միասին Դոնեցկի թիմում փորձաշրջան էր անցնում նաև հավաքականում նրա խաղընկեր Դավիթ Մանոյանը, սակայն վերջինս արդեն մի քանի օր է մարզվում է Կրասնոդարի «Կուբանի» հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000