Որոնել
Արխիվ
04.07.2012  11:28

Արա Հակոբյանը խզել է պայմանագիրը «Արարատի» հետ

Ինչպես ArmFootball.com-ի թղթակիցը տեղեկացավ «Արարատի» մամուլի ծառայությունից, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 31-ամյա հարձակվող Արա Հակոբյանը երկկողմանի համաձայնությամբ ժամկետից շուտ խզել է ակումբի հետ կնքած պայմանագիրը:

Նշենք, որ փորձառու ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Արարատի» կազմում մասնակցել է թիմի 15 հանդիպումներից 9-ին, որոնցից միայն 3-ում է ընդգրկված եղել մեկնարկային կազմում, խաղադաշտում եղել է ընդամենը 364 րոպե, ու դարձել է 1 գոլի հեղինակ:

Արա Հակոբյանը կարիերան կշարունակի Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը մասնակցող Մարտունիի «Ալաշկերտում», որտեղ տարեսկզբից հանդես է գալիս նրա ավագ եղբայրը՝ Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, 32-ամյա Արամ Հակոբյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000