Որոնել
Արխիվ
04.06.2012  13:35

Երկուշաբթի օրը հայտնի կդառնան Համլետ Մխիթարյանի հուշամրցաշարի ենթախմբերի հաղթողները

Հանքավանում կայացել են «Արարատի» վաղամեռիկ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի պատանեկական միջազգային 9-րդ հուշամրցաշարի առաջին 2 տուրերի հանդիպումները: Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեցին հուշամրցաշարի կազմակերպիչ՝ «Փյունիկ» ակումբից, մրցավայր ժամանել չկարողացած Դոնեցկի «Մետալուրգի» փոխարեն հրավիրվել է Չարենցավանի «Ադանան»:

1-ին ենթախմբում վստահ է հանդես գալիս Կրասնոդարի «Կուբանի» 13 տարեկանների թիմը, որը նախ 3:0 հաշվով հաղթեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորաստեղծ «Ակադեմիային», ապա նաև ավելի համոզիչ՝ 7:0 հաշվով «Բանանցին»: 2

-րդ ենթախմբում առավել հաջող են հանդես գալիս «Փյունիկի» և «Միկայի» պատանեկական թիմերը,որոնք 2 ական հաղթանակ են տարել «Գանձասարի» և «Ադանայի» նկատմամբ, և այսօր 3-րդ տուրում միմյանց հետ կայանալիք խաղում կվիճարկեն ենթախմբի հաղթողի կոչումը:

Այսօր կկայանան նաև «Կուբան» – «Շիրակ», «Ակադեմիա» – «Բանանց», «Ադանա» – «Գանձասար» հանդիպումները:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, և ստուգատեսի մասնակիցները կժամանեն Երևան, ու ներկա կգտնվեն Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպմանը: Հունիսի 6-ին ենթախմբերի հաղթողները Հանքավանում կվիճարկեն գլխավոր մրցանակը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000