Որոնել
Արխիվ
29.04.2012  18:26

Գյումրիի «Շիրակը»` Հայաստանի գավաթակիր

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Շիրակը» 1:0 հաշվով առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

Գյումրիի վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտում կայացած ամբողջ խաղն անցավ «Շիրակի» բացահայտ առավելությամբ: Առաջին կեսի 38-րդ րոպեին կոտ դիվուարցի լեգեոներ Լի Յամին Յորոն եզրափակեց Անդրանիկ Բարիկյանի փոխանցումը, և այդ գոլը հաղթանակ բերեց իր թիմին գավաթի խաղարկությունում:

«Շիրակը» այս հաղթանակի շնորհիվ իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում:

Շիրակ» (Գյումրի) - «Իմպուլս» (Դիլիջան) 1:0

մրցավար՝ Անդրեա դե Մարկո (Իտալիա)

գոլը` Լի Յամին Յորո 38'

հեռացում` Կարեն Ալեքսանյան («Շիրակ») 89'

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000