Որոնել
Արխիվ
29.04.2012  15:27

Ֆրենկ Լեմպարդ. «Սքոուլզն ու Գիգգզն իրենց օրինակներով ինձ ոգեշնչում են»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ ցանկանում է ևս մի քանի մրցաշրջանով մնալ ակումբում և այս ամռանը մտադիր է թիմի հետ նոր պայմանագիր ստորագրել:

- Ես սիրում եմ «Չելսին», ես ցանկանում եմ մնալ այստեղ: Սքոուլզն ու Գիգգզն իրենց օրինակներով ինձ ոգեշնչում են, և ես ցանկանում եմ նույնը անել «Չելսիի» համար: 3-4 տարի առաջ ես մտածում էի մեկնել արտասահման, բայց այժմ որոշել եմ մնալ «Չելսիում»: Նոր պայմանագրի հետ կապված բանակցությունները կսկսվեն ամռանը, ես երջանիկ կլինեմ մնալ այս թիմում: Ես դեռ զգում եմ, որ կարող եմ օգտակար լինել թիմին և հաճույք ստանալ ֆուտբոլից,- անգլիական ԶԼՄ-ների հետ զրույցում խոստովանել է 33-ամյա Լեմպարդը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000