Որոնել
Արխիվ
17.04.2012  19:40

Իբրահիմովիչը չի պատրաստվում լքել «Միլանը»

Միլանի համանուն թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում լքել «ռոսսոներիներին»:

- Զլատանի ապագայի հարցում ամեն ինչ հստակ է: «Միլանը» չի ցանկանում նրան վաճառել, իսկ Իբրահիմովիչն էլ չի ցանկանում գեռանալ: Մնացած բոլոր խոսակցությունները, դրանք տեսությունների, դրամաների և անհիմն աղբյուրների ոլորտից են:

Զլատանն այն մարդկանցից է, որ իր ցանկացածը երբեք չի թաքցնում, այդ իսկ պատճառով կասկածի առիթներ չկան: Նա մինչև 2014թ.-ը գործող պայմանագիր ունի միլանյան ակումբի հետ, չնայած այդ թվերը ոչնչի մասին չեն վկայում: Նա հեռացավ «Ինտերից», երբ 2,5, իսկ «Բարսելոնայից»` 4 տարվա գործող պայմանագիր ուներ:

«Իբրան երջանիկ է «Միլանում», գլխավոր դա է,- իտալական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է շվեդ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000