Որոնել
Արխիվ
27.03.2012  12:38

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը համալրեց «Արարատի» կազմը

Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունից, Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ ակումբի շարքերը համալրեց ևս մեկ փորձառու ֆուտբոլիստ` Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արա Հակոբյանը:

31-ամյա ֆուտբոլիստը, ով մինչև 2013թ. մայիսի վերջը «Արարատում» հանդես գալու պայմանագիր է կնքել, անցյալ մրցաշրջանի 1-ին կեսում արդեն ելույթ էր ունեցել «Արարատի» կազմում և 11 խաղում դարձել էր 3 գոլի հեղինակ, բայց հետո հեռացել էր ակումբից, քանի որ մտադիր էր կարիերան շարունակել արտասահմանյան որևէ ակումբում:

Նշենք, որ փորձառու հարձակվողը հանդես է եկել նաև Արտաշատի «Դվին», Արարատի «Արաքս», Երևանի «Բանանց», «Միկա» ակումբներում, ինչպես նաև Դոնեցկի «Մետալուրգում», Ալչևսկի «Ստալում», Մարիուպոլի «Իլիչևեցում», բելառուսական «Գոմելում», մոլդովական «Զիմբրուում» և ռուսական «Ալանիայում»: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության 149 հանդիպումների, որոնցում դարձել է 130 գոլի հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000