Որոնել
Արխիվ
24.03.2012  17:50

Վարազդատ Հարոյանը կմարզվի «Քյոլնի» կազմում

Ինչպես հաղորդում է Երևանի «Փյունիկի» պաշտոնական կայքը, գերմանական բունդեսլիգայի «Քյոլն» ակումբը պաշտոնական հրավեր է ուղարկել Վարազդատ Հարոյանին, որպեսզի նա մարտի 25-ից 29-ը անցկացնի գերմանական թիմում:

Ըստ կայքի` «Քյոլնի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը երկար ժամանակ է, ինչ հետևում են Հարոյանի խաղին և դեռ վաղուց էին հրավիրում մեր ֆուտբոլիստին, սակայն միայն այս պահին հարմար ժամանակ գտնվեց Հարոյանին ուղարկել Գերմանիա:

«Քյոլն» թիմը ցանկանում է ավելի մոտիկից ճանաչել երիտասարդ ֆուտբոլիստին, տեսնել նրա ֆուտբոլային կարողությունները և մարդկային հատկանիշները: «Քյոլնը» Երևան է ուղարկել հաստատված ծրագիր, ըստ որի Հարոյանը կիրակի օրը ներկա կգտնվի Բունդեսլիգայի հերթական տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին, իսկ հաջորդ օրերին երեք անգամ կմասնակցի գլխավոր թիմի մարզմանը:

Հինգշաբթի օրը Հարոյանը կվերադառնա Երևան և «Փյունիկի» կազմում կնախապատրաստվի ՀՀ առաջնության «Բանացի» դեմ խաղին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000