Որոնել
Արխիվ
02.03.2012  17:21

ՀՖՖ-ի նախագահը Սերբիայի դեմ խաղում դժգոհ է մնացել 4 ֆուտբոլիստների խաղից

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է օրերս կայացած Սերբիայի (0:2) և Կանադայի (3:1) հետ ընկերական հանդիպումների արդյունքները:

«Շատ գոհ էի և ոգևորված Սերբիայի դեմ ցույց տված խաղից: Այդ խաղում մրցակիցը բավականին ուժեղ էր, իսկ մենք խաղում էինք երիտասարդ ֆուտբոլիստներով: Ուրախ եմ երիտասարդ ֆուտբոլիստների համար, նրանք ցանկացած պահի պատրաստ են համալրել հիմնական թիմի կազմը:

Թիմը հրաշալի ելույթ ունեցավ: Օզբիլիզը փայլուն խաղաց և ապացուցեց իր բարձր կարգը: Կանադայի հետ հանդիպումը վարկանիշային էր, իսկ սերբերի հետ մենք էինք խնդրել հանդիպում կազմկերպել, որպեսզի փորձարկենք երիտասարդ ֆուտբոլիստներին:

Հանդիպումները ընկերական էին և դրանց ժամանակ մարզիչը տարբեր մարտավարություններ է մշակում, նորեկներին է փորձարկում, սակայն պետք է հաշվի առնենք նաև երկրպագուների ցանկությունները, իսկ նրանք ցանկացած խաղում հաղթանակ են պահանջում:

Սերբիայի հետ խաղից հետո ես դժգոհ մնացի Էդգար Մալաքյանի, Հովհաննես Համբարձումյանի, Գագիկ Դաղբաշյանի և Վալտեր Պողոսյանի խաղից: Եվ եթե առաջին երեքը պայքարում էին, սակայն չէր ստացվում, ապա ինչ կարող եմ ասել Վալտերի մասին, որը խուսափում էր պայքարից: Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտում պետք է կաշվից դուրս գա, իսկ Վալտեր Պողոսյանը, առաջին անգամ հագնելով հավաքականի մարզաշապիկը, 4 անգամ ոտքը փախցրեց:

Դուք դա չեք տեսել, քանի որ դուք երկրպագուներ եք, իսկ մենք տեսնում ենք: Միթե մենք չպետք է հասցնենք նրան այն մակարդակին, որ կարողանա օգտագործել իր բոլոր պահերը, այլ ոչ թե հավաքականի մարզաշապիկով վախենա գնդակի համար պայքարի մեջ մտնելուց: Նրա տարիքում տղաները սահման են պաշտպանում, իսկ նա Կիպրոսում ֆուտբոլ է խաղում»,- ՀՖՖ-ի նախագահի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000