Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանելով իր թիմի «Ինտերի» դեմ տարած հաղթանակը նշել է, որ ուրախ է իր թիմի վերջին րոպեին կորզած հաղթանակով:
- Ընդհանրապես այսպիսի հանդիպումները դժվար է վերլուծել, բայց կարող եմ մի բան ասել. «Ինտերը» շատ ավելի լավ մարզավիճակում է գտնվում, քան կարելի է դատել իտալական Ա Սերիայի նրանց ցուցադրած խաղից:
Իմ սաները պարգևատրվեցին համառության համար: Մենք ուրախ ենք, որ այդ գոլը խփեցինք հենց խաղավերջում, չնայած հասկանում ենք, որ պատասխան խաղում մեզ համար շատ բարդ է լինելու: «Ինտերն» ամեն ինչ կանի, որպեսզի մեկ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճի,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
ամիս
շաբաթ
օր