Միլանի «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետտին ֆրանսիական «Մարսելից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կրած պարտությունից հետո հետխաղյա մամլո ասուլիսում կիսվել է իր տպավորություններով:
- Ցավալի է խաղավերջում պարտություն կրել: Մենք համառ պայքար մղեցինք, բայց խաղավերջում գնդակ ընդունեցինք սեփական դարպասը: Մենք այժմ պետք է ամեն ինչ նորից սկսենք:
«Մարսելի» դեմ խաղում ամեն ինչ կարծես մեր դեմ էր: Այս պարտությունը այն անհաջող շրջանի արդյունքն է, որը հուսով ենք շուտով կավարտվի,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
ամիս
շաբաթ
օր