«Ինտերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մարսելից» կրած պարտությունը:
- Մենք գիտեինք, որ «Մարսելը» աշխատելու է խաղավերջում ուժեղ ճնշում գործադրել: «Ինտերը» խաղի սկզբում կարողացավ հետ մղել այդ մեկնարկային ճնշումը և մի քանի գոլային հնարավորություններ ստեղծեց, որոնք չիրացվեցին:
Այս խաղը հիանալիորեն նկարագրում է այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք: Բայց այս հակամարտությունը դեռ չի ավարտվել: Մենք դեռ պատասխան խաղ ունենք, որտեղ ամեն ինչ կարող է փոխվել:
Ֆուտբոլիստների վրա 4-4-1-1 մարտավարությունը բացասաբար չանդրադարձավ: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, իսկ հարձակման գծում խաղադաշտ դուրս եկան այն ֆուտբոլիստները, որոնք հարյուր տոկոսով պատրաստ էին ասյ հանդիպմանը,- իտալացու խոսքերն է մեջբերում Sky Sport Itala-ն:
ամիս
շաբաթ
օր