Չորեքշաբթի օրը մերձմոսկավյան «Խիմկին» Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպումն անցկացրեց Նաբերեժնիե Չելնիի «ԿԱՄԱԶ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 74-րդ րոպեին: 31-րդ րոպեին տուգանայինից կատարած նրա փոխանցումից հետո «Խիմկին» հավսարեցրեց հաշիվը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի պաշտպան Էդուարդ Թաթոյանը չմասնակցեց այս հանդիպմանը:
Հաջորդ ստուգողական հանդիպումը Օլեգ Դոլմատովի սաները կանցկացնեն փետրվարի 25-ին` Ղազախստանի «Կայրաթի» հետ:
ամիս
շաբաթ
օր