«Միլանի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը հայտարարել է, որ դեմ չէր լինի մի օր գլխավորել միլանյան ակումբը:
«Կցանկայի մարզել «Միլանը»: Կարծում եմ` վատ չէր ստացվի: Այժմ ես ավելի լավ գիտեմ, թե ինչպես շփվել ֆուտբոլիստների հետ և ղեկավարել մարզումները: Չ
եմ կարծում, թե կկարողանայի վերադառնալ «Այաքս»: Ինչ եղել է, արդեն անցած պատմություն է»,- Կլյուվերտի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն:
Հիշեցնենք, որ Պատրիկ Կլյուվերտը ելույթ է ունեցել «Միլանում» 1997/98 մրցաշրջանում:
ամիս
շաբաթ
օր