Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումները: Խաղային վերջին օրը, ի տարբերություն նախորդ երեքի, շատ գոլեր չխփվեցին: Երկու խաղերում էլ որոշիչ եղան դաշտի տերերի վերջին րոպեներին խփված գնդակները:
Հերթական անակնկալը գրանցեց շվեյցարական «Բազելը»: Այս անգամ խմբային փուլի հայտնություն դարձած թիմի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասան «Բավարիայի» նկատմամբ: Միակ գնդակը խաղավարտից 4 րոպե առաջ խփեց Վալենտին Շտոկերը:
Իսկ «Մարսել» - «Ինտեր» խաղում հաղթական գնդակը խփվեց ավելի ուշ` մրցավարի կաղմից ավելացված վերջին րոպեին: Գանացի հարձակվող Անդրե Այուն գլխի հարվածով եզրափակեց անկյունայինից կատարած փոխանցումը, և պատասխան խաղին ֆրանսիացիները կմեկնեն մեկ գնդակի առավելությամբ:
Ավելացնենք, որ այս զույգերի պատասխան խաղերը կկայանան մարտի 13-ին:
գոլը` Շտոկեր 86'
գոլը` Ա. Այու 90+3'
ամիս
շաբաթ
օր