Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դարձավ առաջին թիմը, որը նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի ուղեգիր:
Ռոբերտո Մանչինիի սաները պատասխան խաղում 4:0 հաշվով ջախջախեցին խաղարկության գործող գավաթակիր պորտուգալական «Պորտուին»: Առաջին երեք գնդակներիը խփեցին թիմի այս մրցաշրջանի առաջատարները` Սերխիո Ագուերոն, Էդին Ձեկոն և Դավիդ Սիլվան, իսկ հանդիպման վերջակետը դրեց թիմի նորեկ Դավիդ Պիսարոն:
1/16-րդ եզրափակչի մյուս պատասխան հանդիպումները կկայանան հինգշաբթի օրը:
► «Մանչեսթեր Սիթի» - «Պորտու» 4:0
գոլերը` Ագուերո 1', Ձեկո 76', Սիլվա 84', Պիսարո 86'
ամիս
շաբաթ
օր