Մոսկվայի «Դինամոն», որն ուսումնամարզական հավաքն է շարունակում թուրքական Բելեք քաղաքում, այսօր իր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: «Դինամոյականների» մրցակիցը սերբական ՕՖԿ Բեոգրադ ակումբն էր, որին ռուսական ակումբը զիջեց 0:2 հաշվով:
Հարկ է նշել, որ «Դինամոն» խաղադաշտ էր դուրս եկել իր երկրորդ կազմով, և հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ընդհանրապես չմասնակցեցին այս հանդիպմանը:
Փետրվարի 23-ին «Դինամոն» կհանդիպի մեկ այլ սերբական թիմի` «Պարտիզանի» հետ: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
ամիս
շաբաթ
օր