Հռոմեական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Էդուարդո Ռեյան հրաժարական է տվել, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Ռեյան իր հրաժարականը բացատրել է թիմի նախագահ Կլաուդիո Լոտիտոյի և մարզական տնօրեն Իգլի Տարեի հետ ունեցած տարաձայնությամբ: Մասնագետը չի թաքցրել, որ դժգոհ է «Լացիոյի» տրանսֆերային քաղաքականությունից, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ «Լացիոն» 42 միավորով իտալական Ա Սերիայում ընթանում է 4-րդ հորիզոնականում:
ամիս
շաբաթ
օր