Որոնել
Արխիվ
22.02.2012  18:56

Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ «Կրիվբասի» դեմ խաղում

«Կրասնոդարը», որն իր ուսումնամարզական հավաքն է շարունակում Թուրքիայում, իր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: Սլավոլյուբ Մուսլինի սաների հերթական մրցակիցը ուկրաինական «Կրիվբաս» ակումբն էր, որի նկատմամբ կրասնոդարցիներն առավելության հասան 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նախ հանդիպման 6-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 4 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Եռաքայլ կոմբինացիայից հետո` Պիկուշչակ - Մովսիսյան - Չուպերկա, վերջինս կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Մովսիսյանին առաջին խաղակեսից հետո փոխարինեց Մարցվալաձեն:

Կրասնոդարի համանուն թիմն իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 25-ին մեկ այլ ուկրաինական թիմի` «Տավրիայի» հետ:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ