Որոնել
Արխիվ
22.02.2012  17:50

ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ. «Բադոյանը արագ լեզու գտավ թիմակիցների հետ»

Բելառուսական ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գանչարենկոն «Պրեսսբոլ» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է թիմի նորեկների խաղին:

- Զավեն Բադոյանը արագ լեզու գտավ իր թիմակիցների հետ, բոլորը նրա ընկերներն ու եղբայրներն են: Մայկոնը հասկանալի պատճառներով ավելի մոտ է Բրեսսանի հետ: Չնայած երկուսին էլ ստիպում եմ իրար հետ ռուսերեն խոսել: Կողքից նրանց խոսակցությունը լսելը բավականին զվարճալի է թվում:

Մայկոնը, Բադոյանն ու Դիմա Մոզոլևսկին ինչ-որ բանով նման են իրար, բայց միևնույն ժամանակ նրանք վառ անհատականություններ են: Ստուգողական խաղերի ժամանակ նրանք հիմնականում խաղադաշտ են դուրս եկել երկրորդ խաղակեսում, բայց միշտ իրենց գործողություններով կարողացել են սրել խաղը,-նշել է Բելառուսի չեմպիոնի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ թիմի նորեկներից մեկը հանդիսացող Զավեն Բադոյանը, որը ԲԱՏԷ է տեղափոխվել Դիլիջանի «Իմպուլսից», հիանալի է մեկնարկել բելառուսական թիմի կազմում, առաջին իսկ ստուգողական հանդիպումներում աչքի ընկնելով երկու գոլային փոխանցումներով:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ